Արայիկ Հարությունյանը ՊՆ աշխատակազմին ու ԶՈւ սպայակազմին է ներկայացրել Արշակ Կարապետյանին

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը ՀՀ պաշտպանության նախարարության աշխատակազմին և Զինված ուժերի բարձրագույն սպայակազմին է ներկայացրել նախարարի նորանշանակ առաջին տեղակալ Արշակ Կարապետյանին:

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կառավարության պաշտոնական կայքից։

Նշվում է, Արայիկ Հարությունյանը շնորհակալություն է հայտնել Վաղարշակ Հարությունյանին կատարած աշխատանքի համար ու նշել, որ Հայաստանի համար շատ բարդ ժամանակահատվածում է նա ստանձնել պաշտպանության նախարարի պաշտոնը։

Վարչապետի աշխատակազմի ղեկավարը շնորհավորել է Արշակ Կարապետյանին, մաղթելով հաջողություն վերջինիս՝ բանակում իրականացված բարեփոխումները շարունակելու ու պատերազմից հետո առաջացած խնդիրները հարցում։

Ավելի մանրամասն՝ այստեղ։

Ամենաթարմ