Լեհաստանի ՀՀ դեսպանությունը հայտնել է, որ ս․թ․ դեկտեմբերի 15-ին Լեհաստանում ՀՀ դեսպան Սամվել Մկրտչյանը հանդիպեց ԼՀ Սենատի նախագահ Թոմաշ Գրոձկուն։
«Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկու երկրների միջև միջխորհրդարանական համագործակցության զարգացման, օրակարգում գտնվող այցելությունների հարցերը։
- Լեհաստանի նախարարների խորհրդի նախագահը նշանակման առթիվ շնորհավորել է Փաշինյանին
- Լեհաստանը Հայաստանին է նվիրել ավելի քան 200 հազար դեղաչափ պատվաստանյութ
Դեսպանը Սենատի նախագահին ներկայացրեց Արցախյան երկրորդ՝ 44-օրյա պատերազմից հետո տարածաշրջանում ստեղծված իրավիճակը, հայ-ադրբեջանական միջպետական սահմանին Ադրբեջանի կողմից շարունակվող ռազմական բնույթի գործողությունները, որոնք անթույլատրելի ոտնձգություններ են Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ։ Անդրադարձ կատարվեց Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց խնդրին, շեշտադրվեց նրանց շուտափույթ, առանց նախապայմանների ազատ արձակման հրամայականը։
Դեսպանը Սենատի նախագահին պարզաբանումներ ներկայացրեց տարածաշրջանային հաղորդակցությունների բացման, դրանց կարգավիճակի շուրջ ՀՀ դիրքորոշումների վերաբերյալ։
Թոմաշ Գրոձկին վստահեցրեց, որ Լեհաստանը շահագրգիռ հետևում է Հարավային Կովկասի տարածաշրջանային զարգացումներին և պատրաստ է իր համապատասխան աջակցությունը ցուցաբերել խաղաղության հաստատման օրակարգին»,- ասվում է հաղորդագրության մեջ։

