Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը չարորակ նորագոյացությունների բուժման արդյունավետության բարձրացման և կառավարման համակարգող խորհրդի անդամների հետ քննարկել է չարորակ նորագոյացությունների դեմ պայքարի միջոցառումների ծրագրով նախատեսված 2021 թվականի ընթացքում կատարված աշխատանքները:
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունից։
- ՀՀ-ում աճում է քովիդից փաստացի բուժում ստացողների թիվը
- ԱՀԿ-ն խոսել է աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թվի մասին
«Խորհրդի նախագահ, ուռուցքաբանության գծով ԱՆ խորհրդատու Հայկուհի Գյոկչյանը ներկայացրել է ուռուցքաբանության ոլորտում կատարված բարեփոխումները, առկա իրավիճակը:
Ոլորտի մասնագետները հանդես են եկել առաջարկներով, մասնավորապես` չարորակ նորագոյացությունների բուժման արդյունավետության բարձրացման, ծառայությունների բարելավման ուղղությամբ», – ասված է ԱՆ-ի տարածած հաղորդագրության մեջ: