Հռոմում Ներոնի պալատի տակ գաղտնի սենյակ է հայտնաբերվել։ Այս մասին հաղորդում է Science Alert-ը:
Այն հայտնաբերվել է պատահաբար, վերականգնման աշխատանքների ժամանակ:
Պալատը հայտնի է նաև «Ոսկե տուն» անվանումով:
Ստորգետնյա տարածքն անվանել են «Սֆինքսի սենյակ»: Բացի դրանից` հետազոտողները հայտնաբերել են պարող մարդաձիերի, թռչունների, ջրային էակների նկարներ, ինչպես նաև զինվորի նկար, որը թրով կռվում է հովազի հետ:
ԶԼՄ-ները նշում են, որ սենյակի մեծ մասն աղտոտված է: Դեռևս չի ծրագրվում մաքրել այն, քանի որ կա ռիսկ, որ համալիրի մնացած մասը կկորցնի կայունությունը:
Իտալիայի մայրաքաղաքում գտնվող Ներոնի «Ոսկե տուն» պալատական համալիրը լքված է կայսեր մահվանից ի վեր՝ մ.թ. 68 թվականից: Ավելի ուշ այն այրվել է, իսկ հարակից տարածքում հասարակական շենքեր են կառուցվել, դրանց թվում՝ հայտնի Կոլիզեումը: