fbpx
Հասարակություն

Հարձակման առաջին օրը ադրբեջանցիները Ներքին Հանդի ուղղությամբ առաջխաղացում են ունեցել. համայնքի ղեկավար

Ադրբեջանական ագրեսիայի առաջին օրը հակառակորդը Սյունիքի մարզի Ներքին Հանդ գյուղի սահմանի երկայնքով մի հատվածում առաջխաղացում է ունեցել։ Տեղեկությունը հաստատել է Ներքին Հանդ գյուղի վարչական ղեկավար Խաչատուր Բաղդասարյանը։

Նա հավելեց, որ ադրբեջանական դիրքերը ճանապարհով գյուղից մեկ, մեկուկես կմ հեռավորության վրա են, ուղիղ գծով՝ ավելի կարճ։

Ներքին Հանդից կանայք եւ երեխաները տարհանվել են, իսկ տղամարդիկ գյուղում են։ Խաչատուր Բաղդասարյանի խոսքով՝ երկու օր է՝ գյուղի ուղղությամբ կրակոցներ չեն հնչում։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ