Արցախի պաշտպանության բանակը Facebook-ի իր էջում տեսանյութ է հրապարակել, որին կից գրված է․
«Ադրբեջանա-արցախյան հակամարտության գոտու ճակատային գծի հարավային ուղղությամբ վերջին օրերին տեղ գտած բազմաթիվ հերոսական դրվագներից մեկում իրենց անունը փառքով են պսակել ՊԲ-ի զինծառայողներ Արամ Հայկի Զոհրաբյանը, Նվեր Սամվելի Ավանյանը, Արթուր Իսակի Սարկիսյանը և Արայիկ Կամոյի Հարությունյանը:
Վերջիններս 4 հոգով ներթափանցել են թշնամական ուժերի թիկունք, ոչնչացրել մեր ուղղությամբ աշխատող ականանետային դասակի ամբողջ անձնակազմին և, առգրավելով կարևոր փաստաթղթեր ու սպառազինություն, բարեհաջող հետ են վերադարձել:
Բարոյամարտական բարձր հատկանիշներ դրսևորելու, անձնական խիզախության ու մարտական բարդ առաջադրանքը անթերի իրականացնելու համար տղաները ներկայացվել են պետական բարձր պարգևների»:
https://www.facebook.com/artsakhdefencearmy/posts/3825675330798142?__cft__%5B0%5D=AZVEs8byCsUVbpUKGxQc54oQFPNA4MmIFv63BnnuyGODnYdeUJaM-Vy0vXWjqnkMUCl8jgYYFA1eP_eR4L-IYexWAfKC2klCPaivBR-LZL8EFhNLm7S5UTW7CXGnVEhSg1gsyzY_XKwULKth2F0opvPkgXuRMFwEy8Fzpuc1Bsp2MK1HfayUhtqPRSfPyclO2aKc8WB0EC_GdgIsAMsTLeTV&__tn__=%2CO%2CP-R