fbpx
Քաղաքականություն

Ներումը վաստակում են ծանր, արդյունավետ աշխատանքով․ Գասպարյան

ՀՀ ԱՍՀ նախկին փոխնախարար Գեմաֆին Գասպարյանը Facebook-ի իր էջում գրել է․

«Ներումը վաստակում են ծանր, գլուխը կախ, արդյունավետ աշխատանքով:

Վերընտրվելը ներում չէ, այլ ներում վաստակելու մեծասիրտ հնարավորություն:

Օնիկ Գասպարյանի մասին լսել եմ միայն լավը, հարգում եմ, և վստահ եմ, որ նվիրյալ զինվորական է, որն իր պարտքը փորձել է լավագույնս կատարել՝ չի կարողացել, այսքանով հանդերձ կատարել է մեծ սխալ քաղաքական հայտարարություն անելով և, այո, նախադեպը պետք է բացառել:

Արտահերթ ընտրություններ պետք է լինեն՝ էդ է հանգուցալուծումը, և այդ ընտրությունները պետք չէ կապել կառավարման ձևին վերաբերող սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի հետ:

Բարին բոլորիս հետ»:

https://www.facebook.com/gemafin.gasparyan/posts/3674558242651025?__cft__%5B0%5D=AZViQ8DOxQpVI-cdZytxl0KeWPaCQWZjShNMln65TCmWc9I2gaBXbsI3-RcvrAhFM9jYEIzmrfOed2VhJPLIHo-gAAG15cyOFsXXVD9Z6XH-tC5LywfcI25WrueO0SDXxcc&__tn__=%2CO%2CP-R

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ