Քաղաքականություն

Այդչափ պարտքի համար կամ գնդակահարում են, կամ էլ բանտ են նստեցնում․ Այվազյան

Զինված ուժեր գլխավոր շտաբի պետին Նիկոլ Փաշինյանը մեղադրում է իր հրամանը չկատարելու ու նախկին նախագահի հրամանը կատարելու մեջ: Ամոթ է՝ սահմանադրական կարգը երաշխավորելու անկարողության ցուցադրում է:

Մարտի 1-ի զոհերի հիշատակման օրը մերկապարանոց հայտարարությունների շքերթը նվիրված էր իշխանություն պահելուն, որը քայքայվել ու կծկվել է՝ տանուլ է տրվել պատերազմի հետ: Մյուս հանրահավաքին մարդ չեն գնա, եթե Փաշինյանը սահմանափակվի ժամավաճառությամբ ու դատարկաբանությամբ: Էլ չասեմ, թե բեմ հանած այլ ուժերին ինչի տեղ է օգտագործում:

Մարտի 1-ի հետ կապված ասածներից էլ ավելի ահարկու հիասթափություն չկա:

Կարճ՝ սնանկություն, որի հակառակ կողմը արյուն է ու թալան: Իսկ եթե կուզեք ավելի դաժան, ապա «ռուսը չլինի, թուրքը մեզ կմոռթի» մոդելի կառավարում են իրականացվում, և թե ում շահերին է դա ծառայում, բոլորս գիտենք:

Նրանք, եթե մի գարուն ու մսխված հնարավորություններ են մեզ պարտք, ապա այստեղ դուք չեք էլ կարող պատկերացնել պարտքի սահմանները: Հողի և մարդկային կյանքերի համար ո՞վ է համար մեկ պատասխանատուն: Համակարգափոխության ու հեղափոխության չեղարկման համար ո՞վ է համար մեկ պատասխանատուն: Ժողովրդավարության ու սեփական երկրին տեր լինելու զգացողության կորսման համար ո՞վ է համար մեկ պատասխանատուն:

Իսկ ո՞նց են դրա համար պատասխան տալիս: Կամ գնդակահարում են պատի տակ, կամ քաղաքակիրթ ու օրինական ճանապարհով նստեցնում բանտ: Այլ տրամաբանական տարբերակներ չկան, ես չգիտեմ։

Նարեկ Այվազյան

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ