«Netflix»-ը Կինոընկերությունների ամերիկյան ասոցիացիայի անդամ է

Ամենադիտվածներ

«Netflix»-ը Կինոընկերությունների ամերիկյան ասոցիացիայի անդամ է

«Netflix» ծառայությունը այսուհետ Կինոընկերությունների ամերիկյան ասոցիացիայի (MPAA) անդամ է: Այդ մասին տեղեկատվությունը տեղադրվել է «MPAA»-ի կայքում։
«MPAA»-ը շուրջ 97 տարվա պատմություն ունեցող կազմակերպություն է, որի կազմում են Հոլիվուդի վեց խոշորագույն կինոստուդիաներ՝ «Walt Disney»-ը, «Paramount»-ը, «Sony»-ն, «20th Century Fox»-ը, «Universal City Studios»-ը եւ «Warner Bros»-ը:

Ինչպես ընդգծել է «Engadget»-ը, «MPAA»-ին անդամակցությունը խոսում Է ծառայության հեղինակության բարձրանելու եւ կինոբիզնեսում նրան պաշտոնապես ազդեցիկ խաղորդ ճանաչելու մասին: «Կինոմատոգրաֆիական ընկերություններին անդամակցելը վկայում է մեր հավատարմությունը ինդուստրիային եւ այն տաղանդավոր մարդկանց, որոնք այնտեղ աշխատում են ամբողջ աշխարհում»,-հայտարարել Է «Netflix»-ի կոնտենտի գծով տնօրեն Թեդ Սարանդոսը:

«MPAA»-ի մասը դառնալու համար սթրիմինգային ծառայությանը հարկ է եղել դուրս գալ Ինտերնետ-ընկերությունների ասոցիացիայից, որի անդամն Էր նա 2013 թվականից:

Դրա մեջ մտնում են այնպիսի ընկերություններ, ինչպիսիք են՝ «Google»-ը, «Amazon»-ը եւ «Facebook»-ը: Հունվարի 22-ին հայտնի է դարձել, որ «Netflix»-ի «Ռոմա» ֆիլմը, որի ռեժիսորը Ալֆոնսո Կուարոնն է, ստացել է «Օսկար» մրցանակի 15 անվանակարգ, այդ թվում՝ գլխավոր՝ «Լավագույն ֆիլմ» անվանակարգը:

|
Խմբագրական ներդրում:Ազատ TV Խմբագրություն
|
Հրատարակիչ:Ազատ TV

Ամենաթարմ

}// Handle language redirects const langLink = e.target.closest(".azat-switcher-item a"); if (langLink) { e.preventDefault(); e.stopPropagation();const origin = window.location.origin; const path = window.location.pathname; const lang = langLink.getAttribute("data-lang");// Determine current active language of the page: let currentLang = "am"; if (path.startsWith("/en/") || path === "/en") { currentLang = "en"; } else if (path.startsWith("/ru/") || path === "/ru") { currentLang = "ru"; }let newPath = path;if (currentLang === "en" && lang === "ru") { newPath = path.replace("/en/", "/ru/"); } else if (currentLang === "ru" && lang === "en") { newPath = path.replace("/ru/", "/en/"); } else if (currentLang === "en" && lang === "am") { newPath = path.replace("/en/", "/"); } else if (currentLang === "ru" && lang === "am") { newPath = path.replace("/ru/", "/"); } else if (currentLang === "am" && lang === "en") { newPath = "/en" + path; } else if (currentLang === "am" && lang === "ru") { newPath = "/ru" + path; }window.location.href = origin + newPath; } }); })();