fbpx
Եվրահանգրվան

Նիդեռլանդների դեսպանը միացել է EUMA-յի խմբին Խաչիկ գյուղում

group of people

Հայաստանում Նիդեռլանդների դեսպան Մարիկե Մոնրոյ Վինթերը այցելել է ԵՄ դիտորդական առաքելության գրասենյակ, որի մասին տեղեկանում ենք առաքելության X-ի պաշտոնական էջից։

«Պատիվ էր հյուրընկալել Նիդեռլանդների դեսպան տիկին Մարիկե Մոնրոյ Վինթերին ԵՄ առաքելության գրասենյակում։ Նրան ներկայացվել է առաքելության գործունեությունը տեղում, նա հանդիպել է Նիդեռլանդների անձնակազմի հետ և միացել է պարեկային խմբին Խաչիկ գյուղի տարածքում։ Ներկայումս ԵՄ դիտորդական առաքելությունում աշխատում է 7 հոլանդացի փորձագետ»,- ասված է հրապարակման մեջ։

Դեսպանի մասնակցությունը ևս մեկ անգամ ընդգծում է Նիդեռլանդների աջակցությունը ԵՄ ջանքերին՝ ուղղված Հայաստանի սահմանների երկայնքով կայունության և խաղաղության ապահովմանը՝ սերտ համագործակցության և դիտարկման միջոցով։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ