«Վուլվերհեմփթոնի» ու Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Պեդրու Նետուն լուրջ վնասվածք է ստացել «Ֆուլհեմի» դեմ խաղում։
Հարձակվողի մոտ ծնկի վնասվածք է ախտորոշվել և վիրահատական միջամտություն կպահանջվի։ Վիրահատությունը նախատեսված է շաբաթվա վերջին։
Նշվում է, որ ֆուտբոլիստը խաղադաշտ կվերադառնա մյուս մրցաշրջանում․ նա բաց կթողնի Եվրո-2020-ը։
Այս մասին տեղեկանում ենք ակումբի մամուլի ծառայությունը։