RMC Sport-ի հաղորդմամբ՝ ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն Չեմպիոնների լիգայի խաղարկության կիսաեզրափակչում ՌԲ Լայպցիգին պարտության մատնելուց հետո (3: 0) պատասխանել է իր և հարձակվող Նեյմարի հետ հարաբերությունների մասին հարցին:
«Մենք կիսում ենք նույն համոզմունքները և գնահատում միմյանց: Մենք փոխադարձ հարգանք ունենք, միասին զվարճանում ենք: Կարծում եմ՝ մեր հարաբերությունները ուրիշների հետ բարելավվել են: Մենք շատ ավելի քիչ ենք կենտրոնացած ինքներս մեզ վրա: Կարևոր է ստեղծել այնպիսի մթնոլորտ, որում ավելի շատ ես մտածում ուրիշների մասին: Հասկացանք, որ միայն մեր խաղընկերների օգնությամբ մենք հաջողության կհասնենք»,- նշել է Մբապեն։
Հարձակվողը հավելել է, որ եթե իրենք հաղթեն Չեմպիոնների Լիգան, Նեյմարը կկարողանա ստանալ «Ոսկե գնդակը»:
«Նրան վիճակված է նվաճել նման մրցանաներ», – հավելել է Մբապեն։