«Բարսելոնայի» հարձակվող Լուիս Սուարեսը կարծիք է հայտնել, որ ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը արել է հնարավոր ամեն բան կատալոնական ակումբ վերադառնալու համար: Այս մասին հաղորդում է AS-ը:
«Մենք զրուցել ենք Նեյմարի հետ, երբ նա ցանկանում էր հեռանալ «Բարսելոնայից»: Նրան ասում էին, որ ՊՍԺ-ում նույնքան լավը չի լինելու, որքան «Բարսայում»: Մենք նրա հետ հաճախ էինք խոսում ամեն ինչից:
Տեղյակ ենք, որ նրա համար հիմա հեշտ ժամանակներ չեն», – ասել է ուրուգվայցին:
Հիշեցնենք, որ այս ամռանը Նեյմարը ցանկություն էր հայտնել հեռանալ ՊՍԺ-ից: Բրազիլացու գլխավոր հավակնորդները «Բարսելոնան», «Ռեալը» և «Յուվենտուսն» էին: Տրանսֆերի իրականացմանը ամենամոտը գտնվում էր կատալոնական ակումբը, սակայն կողմերի, ի վերջո, համաձայնության չեկան պայմանագրի պայմաններում: