Ֆրանսիական ՊՍԺ-ի բրազիլացի աստղ Նեյմարն անկեղծացել է ու խոսել իր ցանկությունների մասին։
Նա նշել է, որ ցանկանում է Մեսսիի հետ ՊՍԺ-ում անել այն, ինչ նրա հետ արել է «Բարսելոնայում»։
Նեյմարի խոսքով՝ ինքը միացել է ՊՍԺ-ին 2017 թվականին, բայց այժմ նրանք ավելի հզոր թիմ ունեն ու ավելի բարձրակարգ խաղացողներ։
Բրազիլացին ընդգծել է, որ խաղացողները պետք է հարմարվեն իրար, որից հետո էլ ՊՍԺ-ն կդառնա շատ հզոր թիմ։
Նեյմարի խոսքերը մեջբերել է Mundo Deportivo-ն։