Այսօր ՊՍԺ-ն սկսել է նախամրցաշրջանային պատրաստությունը, որին, սակայն չի ներկայացել թիմի հարձակվող Նեյմարը։
«Այսօր՝ հուլիսի 8-ին, ՊՍԺ-ն նկատել է Նեյմարի բացակայությունը պայմանավորված վայրում. նա պետք է ակումբի հետ սկսեր նախապատրաստվել նոր մրցաշրջանին:
ՊՍԺ-ն ցավում է ստեղծված իրավիճակի համար և համապատասխան միջոցներ կձեռնարկի», – ասված է ակումբի տարածած հայտարարության մեջ:
