Նեյմարը գերազանց համալրում կլիներ Բարսայի համար․ Ինիեստա

Ամենադիտվածներ

Նեյմարը գերազանց համալրում կլիներ Բարսայի համար․ Ինիեստա

Նեյմարը հրաշալի ձեռքբերում կլիներ «Բարսելոնայի» համար։ Այս մասին ասել է ճապոնական «Վիսել Կոբե»-ի իսպանացի կիսապաշտպան, «Բարսելոնա»-ի նախկին առաջատարներից Անդրես Ինիեստան՝ մեկնաբանելով «ՊՍԺ»-ի հարձակվողի հնարավոր վերադարձը «Բարսելոնա»։

«Այլ հարց է, որ այս պահին հայտնի չէ թիմի համար նրա անհրաժեշտության մասին։

Բայց Նեյմարը աշխարհի լավագույն խաղացողներից մեկն է և գերազանց համալրում կլիներ»,-ասել է Ինիեստան։ Այս մասին հաղորդում է Goal.com-ը։

Նշենք, որ Նեյմարը «Բարսելոնա»-ում խաղացել է 2013-2017 թվականներին, այնուհետև 222 միլիոն եվրոյով տեղափոխվել «ՊՍԺ»։

|
Հրապարակող:Ազատ TV Խմբագրություն

Ամենաթարմ