fbpx
Գիտություն

ՀՀ Վարչապետը Սարգիս Հայոցյանին նշանակել է Գիտության կոմիտեի նախագահ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի 2020 թ. հունվարի 8-ի N 4-Ա որոշմամբ Աարգիս Հայոցյանը նշանակվել է ՀՀ գիտության կոմիտեի նախագահ։

Սարգիս Սամվելի Հայոցյանը ծնվել է 1984 թ. նոյեմբերի 26-ին Երևանում: Ավարտել է Երևանի պետական համալսարանը՝ քիմիա մասնագիտությամբ: Քիմիական գիտությունների թեկնածու է:

Սարգիս Հայոցյանը Գիտության կոմիտեում աշխատում է 2016 թ. մարտից՝ նույն տարվա սեպտեմբերից զբաղեցնելով գիտական գործունեության կազմակերպման վարչության գիտական փորձաքննության կազմակերպման բաժնի պետի պաշտոնը:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ պաշտոնական կայքից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ