ՊՍԺ-ի սպորտային տնօրեն Լեոնարդոն նորից խոսել է թիմի հարձակվող Նեյմարի ապագայի մասին:
Ավելի վաղ Լեոնարդոն հայտարարել էր, որ բրազիլացին ցանկություն է հայտնել լքել Փարիզը.
«Անկեղծորեն կնշեմ, որ մեր վերջին խոսակցությունից հետո ոչինչ չի փոխվել: Բացարձակ ոչինչ: Ոչ մի շարժ չկա, տրանսֆերի վերաբերյալ առաջարկներ նույնպես դեռ չեն եղել:
Նեյմարը մեզ հետ է, նա ՊՍԺ-ի ֆուտբոլիստ է: Կրկնում եմ՝ հստակ առաջարկներ չկան: Մենք այսպիսի իրավիճակում ենք արդեն 10 օր»,-ասել է Լեոնարդոն։ Նրա խոսքը մեջբերում է Le Parisien-ը: