fbpx
Սպորտ

Նեյմարը միակն է, որին կհամոզեի վերադառնալ Բարսա․ Ալվեշ

Կատալոնական «Բարսելոնայի» նախկին պաշտպան Դանի Ալվեշը խոսել է Նեյմարի մասին։

«Միակը, որին ես կհամոզեի վերադառնալ «Բարսելոնա», Նեյմարը կլիներ։

Նա «Ռեալից» գերազանց առաջարկ ուներ, ու ես կասեի, որ եթե նա ուզում է երջանիկ լինել, պետք է «Բարսա» տեղափոխվի։

Եթե լինեի Նեյմարի տեղը, առանց մտածելու կվերադառնայի «Բարսելոնա»։

Սխալվե՞ց նա՝ ՊՍԺ տեղափոխվելով։ Չեմ կարծում, թե մարդիկ սխալվում են՝ որոշումներ կայացնելով։

Բոլորը գիտեն, որ Նեյմարը կօգնի «Բարսելոնային», Մեսսիին ու ողջ ակումբին Լա Լիգայում ու Եվրոպայում նորից հսկա դառնալու հարցում։

Թիմում 11 խաղացող կա, իսկ Մեսսիի հետ նրանք 13-ն են։ Թիմում 11 խաղացող կա, իսկ Նեյմարի հետ նրանք 13-ն են», – Ալվեշի խոսքերը փոխանցում է Marca-ն։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ