Եվրահանգրվան

Նիդերլանդների դիրքորոշումն է՝ պետք է վերադարձվեն բոլոր ռազմագերիները

Նիդերլանդների Խորհրդարանում երկար հարցուպատասխան է ընթացել խորհրդարանականների ու երկրի արտգործ նախարար Սիգրիդ Կաախի միջև։

Թեման՝ Ադրբեջանա-թուրքական ագրեսիան, ԵՄ-Ադրբեջան հարաբերություններն ու տարբեր պատժամիջոցներ կիրառելն է եղել։

Իսկ մինչ այդ ԱԳ նախարարը նամակ էր հղել Խորհրդարանին, որում նա մանամասն անդրադարձ էր կատարել Արցախյան հարցին։

Նա վերահաստատել է Նիդերլանդների դիրքորոշումը՝ հարցի խաղաղ ու վերջնական կարգավորմանը միասնական ջանքերով հասնելու վերաբերյալ, ինչպես նաև նշել է, որ պետք է վերադարձվեն բոլոր ռազմագերիները, ու պետք է պահպանվի մշակութային ժառանգությունը։ Կաախը նաև դատապարտել է, այսպես կոչված, «Ռազմական ավարի պուրակի» բացումը։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ