fbpx
Աշխարհ

Նիդերլանդներում հրաձգության հետևանքով մի քանի մարդ է վիրավորվել

Ուտրեխտում մարտի 18-ին մի քանի մարդ է վիրավորվել, անհայտ անձը տրամվայում կրակ բացելու արդյունքում: Այդ մասին հայտնել է De Telegraaf թերթը: Պատահարի վայր են ժամանել Նիդեռլանդների ոստիկանության հակաահաբեկչական ստորաբաժանման աշխատակիցները:

Algemeen Dagblad թերթը հայտնել է, որ ենթադրյալ չարագործը փախել է հանցագործության վայրից: Հրատարակությունը մեջբերել է վկաների խոսքն այն մասին, որ հանցագործները կարող էին մի քանիսը լինել: Տուժածների թվի մասին պաշտոնական տեղեկություններ չկան: Նրանց ուղարկել են հիվանդանոց: Ոստիկանությունը որոնում է հրաձիգին: Հաղորդում է ՏԱՍՍ-ը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ