Նիկա Գվարամիան գրավի դիմաց ազատ է արձակվել

Հրապարակող՝

Կարևոր է, որ Լյուքսեմբուրգի խորհրդարանը ևս արձանագրում է ագրեսիայի պատասխանատուներին պատժելու անհրաժեշտությունը․ Բալայան

Ամենադիտվածներ

«Ռուսթավի 2» հեռուստաընկերության նախկին գործադիր տնօրեն Նիկա Գվարամիային ազատ են արձակել գրավի դիմաց: Որոշումը կայացրել է Վրաստանի մայրաքաղաքի քաղաքային դատարանը: Այս մասին տեղեկանում ենք հեռուստաընկերության տարածած հաղորդագրությունից:

Նշվում է, որ գրավի գումարը կազմում է քառասուն հազար լարի, ասվում է հեռուստաալիքի կայքում հրապարակված հաղորդագրության մեջ: Այն չվճարելու դեպքում դատախազությունն իրավունք ունի մեղադրյալի համար սահմանել ավելի խիստ կանխարգելիչ միջոց:

Գվարամիին, որը մեղադրվում է հեռուստաընկերությանը դիտավորությամբ ֆինանսական վնաս պատճառելու մեջ, արգելվում է լքել երկիրը՝ առանց վերահսկիչ մարմնի թույլտվության:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Նիկա Գվարամիային մեղադրանք է առաջադրվել: Հետաքննության կարծիքով՝ Գվարամիի հասցրած վնասի չափը գերազանցում է 6,7 միլիոն լարին:

Ամենաթարմ