fbpx
Կառավարություն

Համացանցում շրջանառվում է փաստաթուղթը, որը պատրաստվում է ստորագրել Նիկոլ Փաշինյանը (ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ)

Սոցիալական ցանցերում լայն տարածում ունի այս փաստաթուղթը։

Նշվում է, որ սա այն փաստաթուղթն է, որ պատրաստվում է ստորագրել ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։

Փաստաթուղթը Նիկոլ Փաշինյանը կստորագրի միայն այն դեպքում, երբ Ադրբեջանը իր զորքերը դուրս հանի ՀՀ տարածքից։

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը կառավարության այսօրվա նիստում հայտնեց՝ «Կոմունիացիաների բացումն ինչքան անհրաժեշտ է Ադրբեջանին, նույնքան անհրաժեշտ է Հայաստանի Հանրապետությանը: Ես ուզում եմ բոլորիս ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ սկսած 1992 թվականից՝ Հայաստանի նկատմամբ որդեգրվել է շրջափակման, այսինքն՝ կոմունիկացիաները փակելու քաղաքականություն: Այս փաստի բերումով մենք պետք է հասկանանք, որ այդ օրակարգը ձեռնտու է Հայաստանի Հանրապետությանը՝ կոմունիկացիաների բացման օրակարգը: Մյուս կողմից, մենք, ինչպես բազմիցս նշել եմ – գիտեք, ես չեմ կարծում, թե մենք պետք է ամեն օր այս մասին հայտարարենք, ասում եմ բոլոր ժամանակների համար -մենք «միջանցքային» տրամաբանությամբ հարց կոմունիկացիաների կոնտեքստում չենք քննարկել, չենք քննարկում և չենք քննարկելու»:

zayavleniye

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ