Օգոստոսի 2-ին Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ՀՀ վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Այս մասին տեղեկանում ենք AnalitikaUA.net կայքէջից։
«Ընդունեք իմ անկեղծ շնորհավորանքները Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում Ձեր նշանակելու կապակցությամբ: Համոզված եմ, որ ձեր պրոֆեսիոնալիզմը և քաղաքական փորձը կնպաստեն Ուկրաինայի և Հայաստանի միջեւ գործընկերային հարաբերությունների հաստատմանը:
- ԵՄ-ն Հայաստանի համար նախատեսում է խոշոր ներդրումային փաթեթ. Նիկոլ Փաշինյան հանդիպել է Օլիվեր Վարհեին
- Նիկոլ Փաշինյան խոսքը Եվրասիական Բարձրագույն խորհրդի տեսակոնֆերանսին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ցանկանում եմ հավաստիացնել ձեզ, որ Ուկրաինայի կառավարությունը պատրաստ է բոլոր ոլորտներում հայ-ուկրաինական համագործակցության կառուցողական և փոխշահավետ զարգացմանը:
Հուսով եմ, որ տնտեսական համագործակցության հարցերով հայ-ուկրաինական միջկառավարական համատեղ հանձնաժողովի հերթական նիստի անցկացումը զգալիորեն կխթանի մեր երկրների միջև առևտուրն ու տնտեսական համագործակցությունը:
Օգտվելով առիթից ՝ մաղթում եմ Ձեզ, հարգելի պարոն վարչապետ, քաջառողջություն, բարեկեցություն և նորանոր ձեռքբերումներ Ձեր պատասխանատու գործունեության մեջ՝ ի շահ հայ ժողովրդի»,- ասված է շնորհավորական ուղերձում։