fbpx
Իրավական

Նիկոլ Փաշինյանի հարցաքննությունը տևել է 40 րոպե

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ դուրս եկավ ՀՀ Քննչական կոմիտեից, որտեղ հարցաքննվել է: Լրագրողի հարցին, թե ինչ գործի շրջանակներում է հարցաքննվել, վարչապետը չպատասխանեց՝ նշելով, որ շուտով կլինի հաղորդագրություն:

Նշենք, որ հարցաքննությունը տևել է մոտ 40 րոպե: Նրան ճանապարհեց ՀՀ Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը:

Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը լուսանկար էր հրապարակել Քննչական կոմիտեից՝ նշելով, որ պատմության մեջ առաջին անգամ երկրի գործող ղեկավարը Քննչական կոմիտի հրավերով ներկայացել է և քննիչի աշխատասենյակում պատասխանում է նրա հարցերին:

Աղբյուրը՝ News.am

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ