Նիկոլ Փաշինյան (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Ամենադիտվածներ

Ինչպե՞ս համապատասխանեցնել ՀՀ աշխատանքային օրենսդրությունը ԵՄ չափանիշներին. ՄԻՊ զեկույցը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-ի ուղիղ եթերում ներկայացրել  է կորոնավիրուսային իրավիճակը Հայաստանում։

«Տասնյակ երկրներում արձանագրվել են մահվան թվեր, այդ երկրների թիվը մոտենում է հարյուրի: Ըստ էության, աշխարհում չկա մի երկիր, որ գործնականում ասեր՝ ինքը պատրաստ էր կորոնավիրուսին, աշխարհում չկա մի երկիր, որն ասի, թե ինչքան է շարունակվելու կորոնավիրուսային համաճարակը»,- ասաց վարչապետը` տեղեկացնելով, որ այս պահի դրությամբ ունենք կորոնավիրուսով վարակման 194 դեպք:

Վարչապետը հայտնել է․ «Այդ դեպքերի ավելի քան 70 տոկոսը ճյուղավորված են այսպես կոչված Էջմիածնի և արտադրամասի դեպքերից, և ըստ էության, այս պահի դրությամբ կարողացել ենք կանգնեցնել Էջմիածնի ճյուղի զարգացումը: Մենք հիմա աշխատում ենք կանգնեցնել արտադրամասի ճյուղի հետագա զարգացումը: Հաստատված դեպքերի 78 տոկոսն ընդհանրապես չունի ջերմություն, 37-38 աստիճան ջերմություն ունի 18 տոկոսը, 39 աստիճանից բարձր ջերմություն ունի մեր հիվանդների 1 տոկոսը»։

Նիկոլ Փաշինյան նշել է, որ սպասում են թե գարնան գալը որքանով կազդի համաճարակի թուլացման վրա:

«Մեր մեծագույն խնդիրը ոչ այնքան կորոնավիրուսի տարածումը կանխելն է, որքան ապահովելը, որ դրա արդյունքում չունենանք մահեր կամ ունենանք նվազագույն մահեր»,- հավելեց նա՝ ընդգծելով, որ պետք է անենք ամեն ինչ, որ տարեցները ապահով զգան իրենց:

«Պիտի բացառենք տարեցների հավաքվելը փոստային բաժանմունքներում»,- նշեց վարչապետը՝ ընդգծելով, որ գումարները կարող են նրանց առձեռն բաժանվել:

«Մենք որոշել ենք, որ պետք է լայն աջակցություն ցուցաբերենք մեր տնտեսությանը և տնտեսվարողներին։ Մենք արդեն պատրաստում ենք փաթեթը, որպեսզի արտոնյալ վարկեր տրամադրենք այն ընկերություններին, որոնք կունենան աջակցության կարիք իրենց աշխատողներին աշխատավարձեր վճարելու, իրենց հարկային պարտավորությունները կատարելու, հումք ներկրելու, արտադրությունը կազմակերպելու և ռազմավարական ներդրումներ անելու համար»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը շնորհակալություն է հայտնել ոստիկաններին, փրկարար ծառայության աշխատակիցներին, բուժաշխատողներին:

 

 

 

 

|
Խմբագրական ներդրում:Ազատ TV Խմբագրություն
|
Հրատարակիչ:Ազատ TV

Ամենաթարմ