fbpx
Քաղաքականություն
22:00 11/10/2019

«Խաղաղություն Ղարաբաղին»․ Նիկոլ Փաշինյանը գիրք է նվիրել Պուտինին

«Խաղաղություն Ղարաբաղին»․ Նիկոլ Փաշինյանը գիրք է նվիրել Պուտինին

Քանի որ քննարկման նյութ է դարձել՝ պարզաբանեմ. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին նվիրել եմ ԵԱՀԿ ՄԽ ռուսաստանյան նախկին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովի «Խաղաղություն Ղարաբաղին» գիրքը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Գիրքը «պրոհայկական» չէ:

Պարզապես Կազիմիրովը 1992-1996 թվականներին զբաղվել է Ղարաբաղի հարցով, մեծ ջանք է գործադրել 1994 թվականի հրադադարի համաձայնագրի ստորագրման համար և իր գրքում, որպես ականատես, պատմում է Ղարաբաղի հակամարտության մի շարք կարևոր նրբությունների մասին, որ ցավալիորեն մոռացվել են:

Եվ ի վերջո՝ գիրքը հոյակապ վերնագիր ունի. «Խաղաղություն Ղարաբաղին»», գրել է նա:

Քանի որ քննարկման նյութ է դարձել՝ պարզաբանեմ. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին նվիրել եմ ԵԱՀԿ ՄԽ ռուսաստանյան նախկին…

Gepostet von Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան am Freitag, 11. Oktober 2019

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ