fbpx
Աշխարհ
22:00 11/10/2019

Լուկաշենկոն ԱՊՀ երկրների ղեկավարներին կոչ է արել աջակցել Ոկրաինայի իշխանությանը

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ԱՊՀ երկրների առաջնորդներին կոչ է արել աջակցել Ուկրաինայի գործող իշխանությանը: Այս մասին, ինչպես փոխանցում է BELTA-ն, հայտարարել է ուրբաթ Աշխաբադում ընթացող ԱՊՀ պետությունների ղեկավարների գագաթնաժողովում:

«Խոսելով Ուկրաինայում նոր իշխանության մասին՝ կցանկանայի ձեզ ևս կոչ անել աջակցել այդ իշխանությանը: Դուք տեսնում եք արդեն այդ իշխանությանը հետ շրջելու, զսպելու, տապալելու միտումը, բայց մենք պետք է հասկանանք, թե դրանից հետո Ուկրաինայում ով կգա իշխանության»,- նշել Լուկաշենկոն։

Լուկաշենկոն ասել է, որ ուկրաինական թեմայով դիրքորոշմամբ է հանդես եկել՝ կապված այն հանգամանքի հետ, որ ինքը, «ինչպես և Ռուսաստանի նախագահը, այս խնդրի մեջ շատ է ընկղմված»: «Որովհետև դա մեզ մոտ է տեղի ունենում»,- հավելել է Բելառուսի նախագահը:

Բելառուսի նախագահը նաև ԱՊՀ գործընկերներին է դիմել հետխորհրդային տարածքում սառեցված հակամարտությունները համատեղ լուծելու առաջարկով:

«Եթե մենք ինչ-որ բանի ընդունակ ենք, անհրաժեշտ է լուծել այդ խնդիրները, այդ սառեցված հակամարտությունները: Լուծել ազնվորեն, արդարացիորեն»,- հայտարարել է Բելառուսի նախագահը: Նա վստահ է, որ «չի կարելի այնպիսի իրավիճակ ստեղծել, երբ պետք է մարդկանց օգնության կանչել օվկիանոսի այն կողմից՝ օգնեք մեզ լուծել այս խնդիրները»: «Եկեք դրանք ինքներս լուծենք և նորերը չստեղծենք»,- կոչ է արել Բելառուսի նախագահը:

 

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ