fbpx
Կառավարություն

Նիկոլ Փաշինյանը մերժեց աջ ղեկով մեքենաների հարցը կառավարության նիստում հապճեպ քննարկելու առաջարկը

Կառավարության մարտի 21-ի նիստից առաջ ՏԿՏՏ նախարար Հակոբ Արշակյանը հայտնեց, որ աջ ղեկով մեքենաների վերաբերյալ ընդունված օրենքից հետո համապատասխան ժամկետն ավարտվել է, և կառավարությունը պետք է համապատասխան որոշումներ ընդունի, որպեսզի այդ մեքենաները շահագործման մեջ դրվեն։

Սակայն վարչապետը չհամաձայնեց, որովհետև հենց այդ խնդրի քննարկումից առաջ բացահայտվել էր, որ նախկինում հապճեպ ընդունված որոշումներից մեկի պատճառով խնդիր է առաջացել, ինչը հանգեցրել է 260 մարդու աշխատավարձի` առնվազն 3 ամսով հետաձգման։

Վարչապետը կոչ արեց անհրաժեշտության դեպքում հրավիրել կոմիտեի նիստ, որոշում կայացնել և հրավիրել կառավարության արտահերթ նիստ հարցերը քննարկելու համար:

«Պետք չէ բերել, վերջին րոպեներին մտցնել ինչ-որ բաներ օրակարգի մեջ», – հավելեց Փաշինյանը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ