ՀՀ վարչապետի պաշտոնական կայքից տեղեկացնում են, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Խորվաթիայի Հանրապետության վարչապետ Անդրեյ Պլենկովիչին Խորվաթիայի Պետականության օրվա կապակցությամբ:
Նիկոլ Փաշինյանի ուղերձում, մասնավորապես, ասված է.
«Խորվաթիայի Պետականության օրվա կապակցությամբ ջերմորեն շնորհավորում և առաջընթացի, բարգավաճման ու խաղաղության բարեմաղթանքներ եմ հղում Ձեր երկրին և ժողովրդին:
Հայաստանը կարևորում է Խորվաթիայի հետ բարեկամական հարաբերությունների զարգացումը՝ հիմնված ընդհանուր արժեքների և փոխադարձ վստահության վրա: Համոզված եմ, որ մեր երկրների միջև փոխշահավետ համագործակցության համար խոստումնալից հեռանկարներ կստեղծի նաև ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրականացումը:
Ցանկանում եմ վերահաստատել Ձեզ հետ համատեղ աշխատելու և տարբեր ոլորտներում համագործակցության նոր հնարավորություններ ստեղծելու պատրաստակամությունս՝ ի շահ մեր պետությունների և ժողովուրդների»: