fbpx
Քաղաքականություն

Նիկոլ Փաշինյանը խոսել է Էրիկ Գրիգորյանի պաշտոնակնության մասին

Այսօր` ամսի վեցին, «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Հրանտ Այվազյանը ԱԺ նիստի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանին նախարար Էրիկ Գրիգորյանի պաշտոնանկության պատճառների մասին հարցրեց:

Վարչապետը, նախ, շնորհակալություն հայտնեց արդեն նախկին նախարար Էրիկ Գրիգորյանին՝ համատեղ աշխատանքի արդյունքների համար և նշեց այն ձեռքբերումները, որոնք ունեցել են այս ընթացքում բնապահպանության ոլորտում:

«Ես բազմիցս ասել եմ, որ եթե դուք հարցնեք՝ ես իմ աշխատանքից գոհ եմ, թե ոչ, ես կասեմ՝ գոհ չեմ: Սա չի նշանակում, որ ես պարապ եմ, ոչ մի բան չեմ անում, միջոցներ չեմ ձեռնարկում խնդիրները լուծելու համար, բայց ես ուզում եմ, որ բոլորս միշտ անենք ավելին, քան հնարավոր է, քանի որ ես հավատում եմ, որ մենք ի վիճակի ենք անել անհնարը, քանի որ 2018 թվականին արել ենք անհնարը, 2019 թվականին էլ արել ենք անհնարը, բայց 2020 թվականին ավելի անհնարը կարող ենք անել»-,նշեց նա:

Վաչապետը կոչ արեց մոռանալ, որ երբևէ գոհ կլինի իր և կառավարության աշխատանքից: «Եթե աստղեր էլ իջեցնենք երկնքից, էլի դժգոհ եմ լինելու և ասելու եմ, թե մոլորակները ինչու չենք իջեցրել»-, ասաց վարչապետը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ