fbpx
Սպորտ

Նիկոլո Բարելլան ցանկանում է մնալ Ինտերում

«Ինտերի» կիսապաշտպան Նիկոլո Բարելլայի ապագան կորոշվի առաջիկա շաբաթների ընթացքում:

Նշվում է, որ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են մի շարք եվրոպական բարձրակարգ ակումբներ, սակայն ֆուտբոլիստը ցանկանում է շարունակել խաղալ «Ինտերում»: Հաջորդ շաբաթ Միլանի թիմի ներկայացուցիչները մտադիր են բանակցություններ սկսել Բարելլայի հետ նոր պայմանագրի շուրջ:

Ակումբը պատրաստ է ֆուտբոլիստին պայմանագիր առաջարկել մինչև 2024-ի ամառը` մեկ մրցաշրջանի համար 4,5 միլիոն եվրո աշխատավարձով:

Այս մասին հաղորդում է լրագրող Նիկոլո Շիրան:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ