Երեկ ՝ Սեպտեմբերի 17-ին, մեկնարկեց Չեմպիոնների լիգայի 2019/2020 մրցաշրջանը։
F խմբում կայացավ «Ինտեր»-«Սլավիա» հանդիպումը։Իտալական ակումբը տանը ոչ-ոքի խաղաց, թեպետ երեք միավորները «Ինտերին» խիստ անհրաժեշտ էին։ Միավորների պակասը իհարկե կազդի Միլանյան ակումբի վրա, քանի որ խմբի մյուս երկու մրցակիցները «Բարսելոնան» և Դորտմունդի «Բորուսիան» են։
Հանդիպման հաշիվը բացվեց խաղի 63-րդ րոպեին։ Հյուրերի հարձակվող Պետեր Օլայինկան առաջ մղեց իր թիմին։ «Ներաձուրիները» կարողացան փրկվել պարտությունից 90+2 րոպեին։ Գոլի հեղինակ դարձավ Նիկոլո Բարելան։
https://www.youtube.com/watch?v=uydW0hdocI0