Մայիսի 22-ին Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում նիստ է գումարվել: Օրակարգում կա 7 հարց:
Ինչպես ներկայացրեց հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը, դրանցից 2-ն առաջին ընթերցմամբ ընդունված հարցերն են: Խոսքը վերաբերում է «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին
և «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքների նախագծերին:
«Բարգավաճ հայաստան» խմբակցության անդամ Միքայել Մելքումյանի ներկայացրած նախագիծը չի քննարկվի վերջինիս բացակայության պատճառով: