fbpx
Հասարակություն

Նժդեհի հուշատախտակը ապամոնտաժվել է Ռուսաստանի Արամավիր քաղաքում

Հայաստանի ազատագրական շարժման հերոս Գարեգին Նժդեհի հուշատախտակը ապամոնտաժվել է Ռուսաստանի Արմավիր քաղաքում: Այս մասին տեղեկանում ենք Եվգենի Միխայլովի Youtube-ի ալիքից:

Արմավիրի հայկական համայնքն ստիպված է եղել ենթարկվել քաղաքային իշխանությունների որոշմանն ու հանել ցուցատախտակը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ՌԴ Կրասնոդարի մարզի Արմավիր քաղաքի քաղաքային Դումայի պատգամավոր Ալեքսեյ Վինոգրադովը ներկել է հայկական եկեղեցու բակում տեղադրված հայ ռազմական և քաղաքական գործիչ Գարեգին Նժդեհի հիշատակը հավերժացնող հուշատախտակը:

Այս առիթով քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը Facebook-ի իր էջում գրել է․

«Չափազանց ուշագրավ այս խայտառակությունը ևս մեկ անգամ շեշտում է Մեծ Հայրենադարձության շուտափույթ կազմակերպման անհրաժեշտությունը, նույնիսկ օրվա հրամայականը։ Ռուսաստանում ապրող հայերի հայրենադարձության համար պետք է ստեղծվեն համապատասխան ինստիտուցիոնալ հնարավորություններ՝ բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են թոթափել էս ճորտի ապրելակերպը և արժանապատվորեն վերադառնալ Հայրենիք։ Իհարկե, ով ցանկանում է շարունակել մնալ էդ անիծված քյամբախում և դառնալ ավարտուն “ռուսախայ” բիդլյակ Իվան՝ նրանց Աստված էլ չի օգնի»։

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ