fbpx
Ժամանց

Ֆիլմ նկարահանելու նպատակով Ուկրաինա է վերադարձել Շոն Փենը

Ամերիկացի ռեժիսորը երկրորդ անգամ այցելել է Կիև, հայտնում է ուկրաինական ТСН գործակալությունը։

Շոն Փենն Ուկրաինա էր այցելել փետրվարին, միաժամանակ հանդիպել էր Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։ Փենն այցելել էր նախագահի աշխատակազմ և զրուցել փոխվարչապետ Իրինա Վերեշչուկի, որոշ տեղացի լրագրողների և ուկրաինացի զինվորականների հետ։ «Ռեժիսորը հատուկ է եկել Կիև, որպեսզի արձանագրի Ուկրաինայում տեղի ունեցող բոլոր իրադարձությունները և աշխարհին պատմի ճշմարտությունը։ Մեր երկիրը երախտապարտ է նրան՝ նման խիզախության և ազնվության դրսևորման համար»,- ասվել էր Ուկրաինայի կառավարության հայտարարության մեջ:

Մինչ այս, ռեժիսորն Ուկրաինա էր մեկնել 2021 թվականի նոյեմբերին։ Վավերագրական ֆիլմի ստեղծման շրջանակում նա զրուցել էր ուկրաինացի զինվորականների հետ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ