fbpx
Տնտեսություն

2021-ին նկատելի է եղել ծառայությունների և արդյունաբերության աճը․ Տիգրան Խաչատրյան

2021-ին արձանագրվել է ՀՆԱ-ի 5.7 տոկոս աճ: Այս մասին ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում հայտնեց ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը:

Նրա խոսքով` տնտեսության տարբեր ոլորտներից ծառայություններն են համեմատաբար ավելի մեծ ազդեցություն ունեցել:

«Եթե հետևենք աճի ցուցանիշներին, ապա կնկատենք, որ արդյունաբերության աճը նույնպես եղել է նկատելի, 4.2 տոկոս աճ ենք արձանագրել: Ծառայությունները7.8, շինարարությունն է նկատելի աճել 2.6 տոկոս»,- ասաց Խաչատրյանը:

Միակ ոլորտը, որտեղ եղել է նվազում, գյուղատնտեսությունն էր: Նվազումը կազմել է 1.4 տոկոս: Խաչատրյանը նշեց նաև, որ ամբողջ 2021 թվականի ընթացքում գնաճի բարձր ֆոն է դիտվել:

«Միջին գնաճը կազմել է 7.2 տոկոս: Գնաճն ամբողջ աշխարհում նկատված երևույթ է, որը նկատվել է ինչպես նախորդ, այնպես էլ այս տարվա ընթացքում: Առավելապես պայմանավորված էր այն գործոններով, որ կորոնավիրուսի համավարակը բազմաթիվ արժեշղթաներ դուրս էր բերել իրենց բնականոն ընթացքից, մատակարարումները չեն կատարվել ժամանակին, ռեսուրսները եղել են սահմանափակ, և այդ պայմաններում առաջին հերթին ազդեցություն են կրել հատկապես պարենի գները»,- ասաց Խաչատրյանը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ