fbpx
Հասարակություն

Նկատվել է Էթնա հրաբուխի ակտվության ուժեղացում

Իտալիայի երկրաֆիզիկայի և հրաբխագիտության ազգային ինստիտուտի մասնագետները գրանցել են Էթնա հրաբուխի ակտվության ուժեղացում, որն արթնացել է երկուշաբթի: 

Սեյսմոլոգներն 150-ից ավելի ստորգետնյա ցնցումներ են գրանցել իտալական Սիցիլիա կղզու արևելյան ափին՝ Կատանիա քաղաքի մերձակայքում գտնվող նշանավոր հրաբխի գոտում: Դրանցից ամենաուժեղը՝ 4 մագնիտուդով, տեղի է ունեցել երկուշաբթի՝ ժամը 20:26-ին: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է մոտ 2 կիլոմետր խորության վրա, Ռագալնա կոմունայից ընդամենը յոթ կիլոմետր հեռավորությամբ: 

Ինչպես հայտնում են հրաբխագետները, հրաբխի հարավարևելյան լանջին գոյացել է նոր ճեղք, որից մոխրի սև ամպ է բարձրացել: Դրա պատճառով իշխանությունները մի քանի ժամով դադարեցրել են Ֆոնտանարոսի միջազգային օդանավակայանի աշխատանքը և գնացքների երթևեկությունը:




ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ