Nokia ընկերությունը հայտարարել է ռուսական շուկայից լիովին դուրս գալու մասին՝ նշելով որ Ուկրաինայում Ռուսաստանի ռազմական գործողությունների սկզբից ի վեր պարզ էր, որ ընկերությունը չի կարող շարունակել իր գործունեությունը Ռուսաստանում։ Այս մասին ասված է ընկերության տարածած հաղորդագրության մեջ։
Ըստ հաղորդագրության՝ Nokia-ն դադարեցրել է ապրանքների մատակարարումը Ռուսաստան և դադարեցրել է նոր գործունեությունը, սակայն մտադրություն կա շարունակելու աջակցել Ռուսաստանի Դաշնությունում բջջային ցանցերի գործունակությանը:
Ընկերությունը նաև նշել է, որ 2021 թվականին Ռուսաստանին բաժին է ընկել ընկերության վաճառքի 2%-ից պակասը։