Արցախի առողջապահության նախարարության հաղորդմամբ՝ Արցախում կորոնավիրուսային հիվանդության նոր դեպք չի գրանցվել:
Նշվում է, որ կորոնավիրուսից ապաքինվել է ևս 1 հիվանդ:
Առայսօր, նոր կորոնավիրուսային հիվանդությունը հաստատվել է 251 մարդու մոտ, որից 236-ը հաղթահարել է հիվանդությունը: Փաստացի բուժում է ստանում 14, ընդհանուր մեկուսացված է 35 քաղաքացի:
Բժիշկները 2 հիվանդի առողջական վիճակը գնահատում են ծանր, 4-ինը՝ միջին ծանրության:
Թեստավորումների նպատակով 137 նմուշառում է իրականացվել: Մինչ այսօր կատարվել է 7712 փորձանմուշի հետազոտություն:
https://www.facebook.com/ArtsakhInformation/posts/173256700981785