Հունիսի 13-14-ն ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:
Մասնավորապես՝
Երևան քաղաքում (800 քմ, 600 քմ, 600 քմ, 200 քմ, 2000 քմ, 1000 քմ, 500 քմ, 2000 քմ, 200 քմ, 400 քմ, 4 հա, 700 քմ, 2000 քմ, 200 քմ, 5 հա, 350 քմ, 500 քմ, 2500 քմ, 2000 քմ, 2000 քմ խոտածածկ տարածք, 7000 քմ բուսածածկույթ)
Նոր Գեղի-Աշտարակ ավտոճանապարհին՝ մոտ 2000 քմ
Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքում՝ մոտ 2500 քմ, Քանաքեռավան գյուղում՝ 7 հա, Պռոշյան գյուղում՝ 2 հա, 6000 քմ
Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքում՝ մոտ 1500 քմ և 2000 քմ, Նորակերտ գյուղում՝ մոտ 2000 քմ, Գայ գյուղում՝ 1 հա, Լեռնագոգ գյուղում՝ 5000 քմ, Մերձավան գյուղում՝ 500 քմ
Լոռու մարզի Սպիտակ քաղաքում՝ մոտ 300 քմ
Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում՝ 4000 քմ
Արարատի մարզի Դարբնիկ գյուղում՝ 500 քմ, Արևշատ գյուղում՝ 8 հա, Մասիս քաղաքում՝ 400 քմ և 250 քմ, Վեդի քաղաքում՝ 300 քմ
Սյունիքի մարզի Մեղրի քաղաքում՝ 1500 քմ
Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։