Մարտի 17-ին ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի կարգադրությամբ Առնակ Ավետիսյանը նշանակվել է ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար:
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԺ պաշտոնական կայքից։
Ավետիսյանը ծնվել է 1992 թվականի հունվարի 7-ին՝ Աբովյան քաղաքում։ Բարձրագույն կրթությունը ստացել է Հայաստանի Պետական Տնտեսագիտական Համալսարանի կառավարման ֆակուլտետում։ Մագիստրոս է։
2018 թվականի հունիսի 11-ից մինչև 2021 թվականի մարտի 16-ը եղել է Կոտայքի մարզպետի տեղակալը։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից է։