Չինաստանի գիտնականները գրիպի նոր վիրուս են հայտնաբերել, որը կրկին կարող է վերածվել համաճարակի։
Այս մասին գրում է BBC-ն։
Նշվում է, որ վարակի կրողներն այս պահին խոզերն են ու այն խոզերից կարող է փոխանցվել մարդուն։ Սակայն գիտնականները մտահոգված են, որ ապագայում վիրուսը կարող է մուտացվել ու արդեն փոխանցվել մարդուց մարդուն։
Ըստ աղբյուրի՝ սա կարող է վտանգավոր լինել նաև, քանի որ վարակը նոր է ու մարդկանց դիմադրողականությունը դրա նկատմամբ կամ շատ թույլ է, կամ էլ ընդհանրապես չկա։