Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը Facebook-ում նոր տեղեկատվություն է հայտնում կորոնավիրուսով վարակված դեպքերի մասին:
Այսպիսով մարտի 19-ի դրությամբ ունեինք կորոնավիրուսի հաստատված 122 դեպք, իսկ այսօր` մարտի 20-ին թիվը կազմում է 136:
Հիշեցնենք, որ կորոնավիրուսով վարակված 1 քաղաքացի բուժվել է:
Կորոնավիրուսի տարածման համաշխարհային վիճակագրությանը իրական ժամանակում կարող եք հետևել այս էջում՝ azat.tv/coronavirus, իսկ ախտանիշների և պաշտպանվելու հիմնական միջոցառումների մասին՝ կարդալ այստեղ։
https://www.facebook.com/ArmenianUnifiedInfoCenter/photos/a.286192515550016/654687595367171/?type=3&theater
