Արցախի նախագահ Բակո Սահակյանն ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ գեներալ-մայոր Վյաչեսլավ Դանիելյանն ազատվել է Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի հրամանատարի սպառազինության գծով տեղակալ-սպառազինության պետի պաշտոնից և արձակվել զինվորական ծառայությունից՝ երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակի անցնելու կապակցությամբ։
Արցախի նախագահի մեկ այլ հրամանագրով՝ գնդապետ Վիկտոր Առստամյանը նշանակվել է Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի հրամանատարի սպառազինության գծով տեղակալ-սպառազինության պետ։