Նոր տիպի կորոնավիրուսը ունի կենդանական ծագում․ ԱՀԿ ներկայացուցիչ

Առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչ Ֆադել Չաիբը հայտնել է, որ ըստ ապացույցների՝ նոր տիպի կորոնավիրուսը ունի կենդանական ծագում։

«Դա փոփոխված կամ լաբորատորիայում ու այլ վայրում արհեստականորեն ստեղծված վիրուս չէ»,- ասել է նա։

Մինչ այս հայտարարությունը արևմտյան լրատվամիջոցներում այլ տեղեկություններ էին տարածվում։  Ըստ տեղեկությունների՝ Միացյալ Նահանգները հետաքննություն է իրականացնելու՝ պարզելու համար, թե արդյոք Չինաստանում այդ վիրուսը ստեղծվել ու պատահաբար տարածվե՞լ է, թե՞ ոչ։

Աղբյուրը՝ Vesti.ru․

Ամենաթարմ