fbpx
Ժամանց

16:50 22/8/2019

Նորապսակները հումորային իրավիճակում են հայտնվել հարսանիքի ժամանակ

Մեծ Բրիտանիայի Հեմփշիր կոմսությունում Քլոե և Ահարոն Բեյլիների հարսանիքի ժամանակ, երբ նորապսակները ամենապատասխանատու պահին են պատրաստվել, տհաճ միջադեպ է տեղի ունեցել:

Daily Mail-ը տեղեկացնում է, որ Քլոեն և Ահարոնը փորձել են կտրել շքեղ, թխվածքաբլիթներով զարդարված, եռաստիճան հարսանեկան տորթը, սակայն չեն հասցրել: հարսնացուի և փեսայի սարսափած հայացքների ներքո սեղանի ոտքերը ծալվել են և գրեթե 550 դոլար արժողությամբ տորթը հայտնվել է հատակին՝ բաժանվելով մասերի: Չնայած նորապսակները հուսահատորեն փորձում էին բռնել սեղանի եզրից և կանխել տորթի թռչելը:

Այս իրադարձությունը մանրամասն նկարահանել է հարսանեկան լուսանկարիչը: Եվ հիմա պարոն և տիկին Բեյլիները հիանալի լուսանկարներ ունեն հիշողության համար:

Քլոեն և Ահարոնը, ուշքի գալով ցնցումից, կարողացել են գնահատել իրավիճակի հումորը: Հարսնաքույրերի օգնությամբ նրանք հավաքել են տորթի մնացորդները՝ փորձելով ստանալ դրա նախնական ձևը: Տորթն, այնուամենայնիվ, կերել են:

Վերեվ