fbpx
Մարզեր

Նորաշենցիների պահանջը չի փոխվել․ մարզպետը պետք է վերանայի որոշումը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Այսօր տեղի ունեցավ Արարատի մարզի Նորաշեն համայնքի բնակիչների մամուլի ասուլիսը: Վերջիններս նշում էին, որ մարզպետարանի և Կառավարության դիմաց կազմակերպած բողոքի ակցիաները լսելի չդարձրին իրենց ձայնը պատկան մարմինների մոտ:

Նորաշենցիները նշեցին նաև, որ չի փոխվել իրենց պահանջը՝ չեղարկել Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի անօրինական որոշումը և նախկին համայնքապետին վերականգնել պաշտոնին:

https://www.youtube.com/watch?v=GcuLhOIbBVc

Հիշեցնենք՝ Արարատի մարզի Նորաշեն համայնքում քանի օր է՝ բողոքի ակցիաներ են ընթանում՝ ընդդեմ մարզպետ Գարիկ Սարգսյանի որոշման: Համայնքի բնակիչները դժգոհում են, որ մարզպետը համայնքապետ Նորայր Գրիգորյանի լիազորություններն անօրինական ձևով դադարեցրել է և համայնքապետ է նշանակել ավագանու անդամներից մեկին՝ Արտակ Հարությունյանին: Նորաշենցիները պահանջում են նախկին՝ իրենց կողմից ընտրված համանքապետին վերականգնել պաշտոնին:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ