fbpx
Արցախ

Նորից հիշե՞լ են 1990-ականների գործելաոճը, ինչպես էին մարդկանց «գլխին սարքում»․ Գրիգորի Միրզոյանը

Արցախպրես-ը գրում է․

Ես որևէ կապ չունեմ «Սամվել Բաբայանի գրասենյակի» տարածած այն հայտարարության հետ, թե իբր մայիսի 29-ի լույս գիշերը տեղի է ունեցել միջադեպ, որին մասնակցել եմ նաև ես:

ն «Արցախպրես»-ի հետ զրույցում ասել է «Մարտական խաչ» երկրորդ աստիճանի ասպետ, Մարտակերտի շրջանի ազատամարտիկների միության նախագահ Գրիգորի Միրզոյանը:

Մեր զրուցակցի խոսքով՝ ինքն այդ միջադեպի հետ որևէ կապ չունի և այդ մասին տեղեկացել է մամուլից:

«Ինչպե՞ս կարելի է մարդու անվան հետ խաղալ, ո՞վ է նրանց այդ իրավունքը տվել: Նորից հիշե՞լ են 1990-ականների գործելաոճը, ինչպես էին մարդկանց «գլխին սարքում»: Բավակա՛ն է էլի: Ես պատիվ եմ պահանջում այդ հայտարարության հեղինակներից, թո՛ղ հրապարակավ ներողություն խնդրեն իմ անունը նսեմացնող տեղեկություն տարածեու համար», – ասել է Գրիգորի Միրզոյանը:

Հիշեցնենք, որ մայիսի 29-ին «Սամվել Բաբայանի գրասենյակը» հայտարարությունը էր տարածել, որտեղ մասնավորապես ասվում է․

«Մայիսի 29-ի գիշերը՝ ժամը 03։30-ի սահմաններում, Սևանի մայրուղու Սևան- Մարտունի ճանապարհահատվածին արցախցիներին հայտնի բանդայի կողմից հետապնդվել են Սամվել Բաբայանի համակիրները, զինակից ընկերները։

Նրանց ճանապարհը փակել են և հրազենից կրակահերթ ուղղել նրանց ուղղությամբ

Մեզ հասած տվյալներով դրանք Քարվաճառի և Մարտակերտի հրոսակախմբերն են, որոնց պարագլուխներն են Բալայան Ալեքսեյ, Այդինյան Ռոլանդ, Միրզոյան Գրիգորի անուններով արցախցիների մեջ քաջ հայտնի երիտասարդները»։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ