Աշխարհ

Նոտրդամի վերականգնման համար Ֆրանսիան մտադիր է դիմել Ռուսաստանին

Ֆրանսիան ցանկանում է պաշտոնական հրավեր ուղարկել Ռուսաստանին՝ մասնակցելու այս տարվա ապրիլին խոշոր հրդեհի պատճառով լուրջ վնասներ կրած Փարիզի Աստվածամոր տաճարի վերականգնման աշխատանքներին: Այս մասին РИА Новости-ին հայտնել է ՌԴ նախագահի միջազգային մշակութային համագործակցության գծով հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյը:

Վերջինիս խոսքով՝ բանակցություններն ընթանում էին ամբողջ տարվա ընթացքում, և ռուսական կողմն ինքն է օգնության պատրաստակամություն հայտնել:

«Այս կերպ Փարիզն ընդունել է ռուսական գիտության արժանիքները»,-ասել է Շվիդկոյը։

Հիշեցնենք, որ Փարիզի Աստվածամոր տաճարի պատմության մեջ խոշորագույն հրդեհը տեղի է ունեցել այս տարվա ապրիլի 15-ի երեկոյան: Հրդեհի հետևանքով փլվել է տաճարի տանիքը, աշտարակն ու ժամացույցը, սակայն շենքը, արվեստի գործերը և տաճարում պահվող մասունքները պահպանվել են:

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտնել է, որ մտադիր է վերականգնել տաճարը 5 տարում:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ